ԱԺ դեկտեմբերի 13-ի արտահերթ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՊՆ-ին կոչ արեց մտածել զինծառայողների սոցիալական ապահովության մասին:
«Մենք այստեղ տաք դահլիճում մեր գործն ենք անում, բայց այնտեղ մարդիկ ցրտին սահման են պահում: Եվ եթե վերին մակարդակներում հնչում է խոսք, որ փող կա, և ծախսելու տեղ չկա, ես հուշում եմ ձեզ ծախսելու տեղը: Բյուջեի գումարը ծառայեցրեք մեր անվտանգությունն ապահովող մարդկանց շահերն ապահովելու համար»,- ասաց Գ. Պետրոսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանն ի պատասխան ասաց, որ այդ հարցն իրենց մշտական ուշադրության ներքո է: Ըստ նրա՝ անցյալ տարվա համեմատությամբ, 18 միլիարդ դրամով ավելացել է զինծառայողներին հատկացվող գումարը: Վարչապետի հրամանով առանձնահատուկ պայմաններում զինծառայողների համար հավելավճարներ են սահմանվել:
sirartsir
Похожие записи
- 4 месяца назад