Լավ չէ՞ր` փողը տալիս էինք, չէինք ծառայում, փողը տալիս էինք, խախտում չէին արձանագրում․

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի քաղաքացիներ, մի բան եմ ուզում արձանագրենք. ցավոք սրտի այն աստիճանի էր մեր պետությունը հետ գնացել, որ շատ շատերը ուղղակի սովորել էին կոռուպցիային, մասնավորապես` գումարով հարց լուծելու, քննություն ստանալու, շինարարություն անելու, պետավտոտեսուչին գումար տալու, աշխատելու, բնության ռեսուրսներն օգտագործելու և ցանկացած այլ հարց լուծելու ապօրինի միջոցներին, որ այսօր դրանց արգելումը շատերի մոտ դժգոհություն է առաջացրել։

Օրինակ՝ ասում են՝ լավ չէ՞ր` փողը տալիս էինք, չէինք ծառայում, փողը տալիս էինք, խախտում չէին արձանագրում, փողը տալիս էինք, խմած վարում էինք, կամ փողով ցանկացած հարց լուծում էինք։ Բա եղավ, նման մտածելակերպը, նման երևույթները պետք է արմատախիլ անել, հակառակ դեպքում ինքներս ենք հայտնվելու թիրախում և կորցնելու էինք ինքներս մեզ, հետևաբար, մեր պետությունը։ Այսօր արդեն շատ լավ է, որ նման երևույթների դեմ պայքար է գնում, և նման ապօրինությունները մեր անմիջական օժանդակությամբ օր առաջ պետք է արմատախիլ անել»։

(Visited 6 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх