«Սա Ձեր ստորագրությունը չի. բռնվեցիք պարոն քաղաքապետ».

Երևանի ավագանու նիստում «Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կրկին անդրադարձել է քաղաքապետի արձակուրդի թեմային: «Այսօր ես ստացել եմ քաղաքապետի կարգադրությունը՝ Հայկ Մարությանին արձակուրդ տրամադրելու մասին, որով լիազորությունները վերապահվում էին նաև քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին:

Ես հաղորդում եմ տվել հանցագործության մասին ու ասել եմ, որ Սարգսյանն իրավունք չուներ այդ լիազորությունն իրականացնելու, ասել եմ, որ տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք ու նոյեմբերի 4-ի այս որոշումը ստեղծվել է հետին ամսաթվով: Հիմա, իմ ձեռքի տակ է մեկ այլ փաստաթուղթ, որի հետ կապված դիմում եմ դատախազությանը: Սա նույն կարգադրությունն է, բայց ոչ՝ Հայկ Մարությանի ստորագրությամբ: Բռնվեցիք, ժողովո՛ւրդ ջան»,- հայտարարել է Դ. Խաժակյանը:

(Visited 1 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх