Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայրն առողջական լուրջ խնդիրներ չունի.

Վերաքննիչ դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Քննարկվում է նախկին նախագահի պաշտպանների բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռ. Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Դատարանը որոշեց, որ դատական նիստի մի մասը պետք է անցնի դռնփակ: Նիստին ներկա չէր Ռ.Քոչարյանը, որը բուժհիմնարկում է և այդ մասին գրավոր ծանուցել էր դատարանին:

Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայրն առողջական լուրջ խնդիրներ չունի:

Անդրադառնալով դատավորների վրա հնարավոր ճնշումներին՝ Լ. Քոչարյանը նշեց, թե ինքը չի կարծում, որ զանգեր են լինում կոնկրետ դատավորներին:

«Ուղղակի ինչ այս գործը սկսվել է, իշխանություններն իրենց հստակ դիրքորոշումը ցույց են տվել, թե ինչ են ակնկալում: Ու նունիսկ մի քանի օր առաջ ԲԴԽ-ի նախագահն ինքը ասաց, որ իշխանությունները ցանկանում են Արմեն Դանիելյանի ու Աննա Դանիբեկյանի պես դատավորների: Իշխանությունը իր դիրքորոշումը հայտնել է, բոլորը դա գիտեն»,- հայտարարեց Լ. Քոչարյանը:

(Visited 5 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх