Դավիթ Խաժակյանը ապագայում կարող է լինել քաղաքապետի թեկնածու, կարող է լինել պատգամավոր․ Մարուքյան

Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ ենք, նա իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է ավագանին աշխատի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Բայց միաժամանակ իրավիճակներ կան, որ պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց նա դրա համար պատասխանատվություն է կրում: Այդ պատասխանատվությունը տարածվում է նաեւ ԼՀԿ-ի վրա:

Փաստորեն, «Լուսավոր Հայաստանին» մեղադրում են կոնկրետ ոչ մեր անդամների գործունեության համար: Մենք ինչքա՞ն կարող ենք պարզաբանել, սա մեզ համար լուրջ խնդիր է: Մտածում ենք՝ գուցե չմասնակցենք, որ թիրախ չդառնանք»,-ասաց նա՝ անդրադառնալով նրան, որ ԼՀԿ-ում քննարկվում է Դավիթ Խաժակյանին Երեւանի ավագանուց հետ հանչելու հարցը:

Հարցին, թե արդյոք նման մոտեցումը կապված է իշխանությունների կողմից հնարավոր ճնշումներով, Մարուքյանն արձագանքեց. «Դավիթ Խաժակյանը կեղծիք է հայտնաբերել քաղաքապետարանի աշխատանքում, բայց դրա լուսաբանումը չկա. Փոխարենը կա լուսաբանում քաղաքապետի ծիծաղի վերաբերյալ: Եթե ավագանու անդամը պաշտոնական կեղծիքը ծամած դնի դատախազության բերանը եւ դա չլուսաբանվի, ապա ավելի լավ է, մենք չմասնակցենք, դուրս գանք: Մեդիան ծածկում է սկանդալային ինչ-որ բաներ, բայց ոչ իրական գործունեությունը: Եթե մեր աշխատանքը կորչում է, մարդիկ դա չեն տեսնում, արդյոք պետք է, որ շարունակենք այդտեղ լինել: Եթե տեսնում ենք, որ խմբակցությունը չենք կարողանում բերել բովանդակային դաշտ, ավելի լավ է դուրս գանք»:

Նա նաեւ հավելեց, որ երբ կուսակցության կառավարման խորհուրդը որոշում կայացնի, մենք կհայտնենք դրա մասին:

Հարցին, թե ափսոս չէ՞ Դավիթ Խաժակյանը, որ զրկվելու է ավագանու ամբիոնից իր գաղափարները տարածելու հնարավորությունից, Մարուքյանը պատասխանեց. «Դավիթ Խաժակյանը ապագայում կարող է լինել քաղաքապետի թեկնածու, կարող է լինել պատգամավոր»:

Ավելի վաղ հայտնել էր, որ այսօր առավոտյան Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»։

Նշենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունն ունի երեք անդամ, որից միայն Դավիթ Խաժակյանն է ԼՀԿ-ից, մյուս երկու անդամները (Անի Խաչատրյան, Թեհմինա Վարդանյան) «Հանրապետություն» կուսակցությունից են:

(Visited 9 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх