Եվ հարցերը լուծվում էին ռազբորկաների օբշչակի պանյատներով. Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ-ի կողմից զավթված պետության՝ ավազակապետության արժեհամակարգային հիմնավորումը և անատոմիան…

«Մի ամիս մի կամերում նստենք»…

Այս արտահայտությունն իր ողջ էությամբ քրեական մտածելակերպի և հակամշակույթի արտահայտությունն է, որը բնորոշ է եղել ՀՀԿ էլիտային և ՀՀԿ փիլիսոփայությանը: Այո՛, շատ ճշմարիտ խոստովանություն է. մի ողջ պետություն վեր էիք ածել մի մեծ զոնի իր նայողով՝ ձեր նախագահով: Եվ այդ պետությունը՝ ձեր պատկերացմամբ զոնը, բաժանել էիք առանձին կամերաների, որոնցից ամեն մեկը, հանձինս ձեր նմանների (լիսկա, լֆիկ, թոխմախ, նեմեց, սասի արտակ, շշի մելո, դոդ, ալրաղացի լյովա և այլն), ուներ իր կամերի նայողները:

Եվ հարցերը լուծվում էին ռազբորկաների օբշչակի պանյատներով…

Ու այսքանից հետո, դեռ մի համարձակվում եք գրագետ հայերենով խոսել ու ինչ-որ մտքեր արտահայտե՞լ… Ինչքան էլ չարչարվեք ոսկեղենիկ հայերեն բառեր արտասանել, միևնույն է մտածելակերպը մնում է քրեական…»:

(Visited 1 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх