Հովիկ Աղազարյանի որդին վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Իվան Աղազարյանը, վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա: Այս մասին հայտնում է Irakanum.am-ը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ ամիս` նոյեմբերի 5-ին:

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված աղջիկն աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, և վրաերթից հետո դեռ բուժման կուրսեր է անցնում:

Հովիկ Աղազարյանը հաստատել է այս տեղեկությունը: Նա նախ ժամանակ է խնդրել տեղեկությունը որդուց ճշտելու համար, որից հետո հայտնել է, որ որդին պարբերաբար այցելել է այդ աղջկան. «Տղաս ամուսնացած է, առանձին է ապրում, ես չեմ իմացել, նոր ճշտեցի, ինքն ասաց, որ պարբերաբար ստուգման է գնացել, այդ գումարները տվել է, տեսել է, որ քերծվածքներ են եղել, հիվանդանոցի փողը տվել է»,- ասել է նա՝ հավելելով, որ գործը գտնվում է իրավական դաշտում, իսկ եթե պարզվի իր որդու մեղավորությունը, ապա նա պատասխան կտա:

Մինչդեռ կայքին հասած տեղեկություններով՝ պատգամավորն օգտագործել է իր կապերը, որ վրաերթի մասին որևէ տեղեկատվական արտահոսք չլինի: Ավելին՝ վրաերթի ենթարկված աղջիկը դեռ ինքնուրույն քայլել չի կարողանում:

(Visited 3 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх