Մարուքյանի գնահատմամբ՝ քաղաքապետը պրովոկացիա է անում, ավագանու անդամների ելույթների ժամանակ քմծիծաղ է տալիս․

Դեկտեմբերի 17-ին հրատապ ասուլիս էին հրավիրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Առիթը՝ ավելի վաղ նրա արած այն  հայտարարությունն էր, թե քննարկում են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հնարավորությունը.

«Եթե խորհուրդը որոշի, որ պարոն Խաժակյանը պետք է դուրս գա ավագանուց, մենք կդադարենք ներկայացված լինել Երևանի ավագանիում, հետևաբար՝ նաև պատասխանատվություն կրել Երևանի ավագանու գործունեության համար»,-նշեց նա: Նրա գործընկեր Մանե Թանդիլյանն էլ ավելացրեց, որ ինքը ևս նկատել է, որ կուսակցությունն ունի իր գաղափարախոսությունն ու օրակարգը խորհրդարանում և ավագանիում. «Եթե կուսակցությունը գնահատում է, որ «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության գծից, բնականաբար, մենք պետք է կարողանանք հասկանալ, թե որքանով է նպատակահարմար մեր մասնակցությունն այս պարագայում, կամ՝ ի՞նչ ձևաչափով է նպատակահարմար շարունակել: Մենք պետք է կարողանանք պատասխանատվություն կրել մի բանի համար, որի հետ ամբողջովին համաձայն է կուսակցությունը»,- ասաց նա:

Հարցին, թե իրենք դժգո՞հ են Դ. Խաժակյանի գործունեությունից, բանախոսները բացասական պատասխան տվեցին: Է. Մարուքյանն ասաց, որ Դ. Խաժակյանի գործունեությունը օրինակ է, թե ինչպես պետք է ավագանու անդամն աշխատի: «Նա քաղաքապետարանի թիվ մեկ աստղն է: Բայց իրավիճակներ կան, որ պարոն Խաժակյանի ազդեցությունց դուրս են, սակայն որպես խմբակցության ղեկավար պատասխանատվություն կրում է: Այդ պատասխանատվությունը տարածվում է նաև խորհրդարանական խմբակցության վրա»:,- ասաց Մարուքյանը:

Մարուքյանի գնահատմամբ՝ քաղաքապետը պրովոկացիա է անում, ավագանու անդամների ելույթների ժամանակ քմծիծաղ է տալիս, և մարդիկ այդ պրվոկացիային էմոցիոնալ դաշտում տրվում են: «Ասողը քաղաքապետն է, սակայն պրովոկացիային գնացողն էլ պետք է պատասխան տա: Երբ քաղաքապետը ծիծաղում էր ավագանու անդամի ելույթի ժամանակ, ոչ մի տեսախցիկ դա ցույց չտվեց»,-արձանագրեց նա:

Արդյոք Դավիթ Խաժակյանը վայր կդնի՞ մանդատը, թե՞ ոչ, ԼՀԿ-ն առաջիկայում կտեղեկացնի:

(Visited 9 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх