ՎՏԲ Հայաստան բանկը 490 հազար դրամով վաճառել է ծնողազուրկ երեխաների երեք սենյականոց բնակարանները

Չորս տարի առաջ արդեն տուժող քաղաքացու մայրը ՎՏԲ բանկից 700 հազար դրամի վարկ է վերցրել՝ գրավ տնելով տունը, սակայն ընտանիքի անդամներից ոչ ոքի տեղյակ չի պահում: Տարիներ են անցել, կինը չի կարողացել վճարել վարկի ամսեկան մարումները: Շուտով կինը մահանում է, իսկ բանկը աճուրդի հանում գրավ դրված բնակարանը:

Բնակարանը նախնական գնահատված գումարից շատ ավելի էժան գնով է վաճառվում՝ 490 հազար դրամ, ինչն անհավանական է երեք սենյականոց բնակարանի համար:

Տղան, սակայն, այդ մասին տեղեկանում է պատահաբար, երբ լույսի տեսուչը փաստաթղթեր է ուզել՝ հոսանքի փաստաթղթերը վերաձևակերպելու համար: Այդ ժամանակ էլ պարզ է դարձել, որ տան սեփականատերն այլևս օտար մարդ է, ով չի ցանկանում տունը վերադարձնել տերերին:

Տղան չի կարողանում որ մի կերպ վերադարձնել երեք սենյականոց բնակարանը, մինչդեռ գարնանը պատրաստվում է իր որդուն բանակ ճանապարհել: Նա արդեն հուսահատ վիճակում է գտնվում, ցանկանում է դիմել պետական կառույցների աջակցությանը, ընդհուպ մինչև վարչապետի օգնությանը, որպեսզի հարցը արդարացի լուծում ստանա:

(Visited 10 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх