Կառավարության նիստում վարչապետն անդրադարձավ նախկին իշխանության տարիներին մանկատան շրջանավարտներին բնակարաններով չապահովելու խնդրին. «Էսօր կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե ՀՀ կառավարությունն իր վարած քաղաքականությամբ ընտանեկան արժեքներին հակադրվում է: Մենք վարում ենք երեխային ընտանիք վերադարձնելու քաղաքականություն:
Հետաքրքիր է, որ 2003-ից ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտներին ապահովել բնակարաններով, և ազգային կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել էդ հարցը լուծել: Մարդիկ են եղել, որ էդ ընթացքում պաշտոնավարել են որպես նախարար, բնակարանաշինություն է տեղի ունեցել այդ նպատակով, բայց բնակարանները չեն հասել երեխաներին:
Հիմա որ գնանք, հետաքննենք, պարզենք ու էդ մարդիկ հայտնվեն բանտում, պարզվելու է քաղաքական հալածյալ են… Հանուն ազգի՝ պետական միջոցները քյաբաբների վրա ծախսողները հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ: Հիմա որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք…»,- շարունակեց Փաշինյանը: