ՀՅԴ-ական երիտասարդները այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ 15 պատճառ ներկայացրին, թե ինչու պետք է հրաժարական տա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը․

ՀՅԴ-ական երիտասարդները այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ 15 պատճառ ներկայացրին, թե ինչու պետք է հրաժարական տա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նրանց խոսքով՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի պես կարևոր ոլորտները չունեն ռազմավարություն և հայեցակարգ։ «Անհասկանալի է, թե ինչ քայլերի, ինչ ֆինանսավորում է պետք սպասել այդ ոլորտներում, չկա այդ ոլորտների համար մշակված քաղաքականություն, սահմանված առաջնահերթություններ։ Արայիկ Հարությունյանը պաշտոնավարում է առանց հասարակության հետ հետադարձ կապի ապահովման, առանց այլակարծության նկատմամբ հանդուրժողականության դրսևորման։

Արայիկ Հարությունյանը անհիմն պիտակավորում և հեգնում է հասարակության անդամներին՝ ադեկվատ չարձագանքելով քննադատությանը, սպառնում է իրենից տարբեր կարծիք ունեցող քաղաքացիներին։ Արայիկ Հարությունյանը ազգային օրակարգը համարում է հետադիմական, սպասարկում է նեղ խմբի շահեր, վարում է նեղ խմբի ճաշակն արտացոլող  քաղաքականություն։ Նա արգելում է խոսել այլ քաղաքական  հայացքներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, վիրավորում է իր սահմանադրական իրավունքը իրականացնող քաղաքացիներին»,-նշեցին ՀՅԴ-ական երիատասարդները։ Նրանք պնդեցին՝ ԿԳՄՍ նախարարը խոսելով ժողովրդավարությունից չի դրսևորում ժողովրդավար պահվածք, խախտում է այլոց անմեղության կանխավարկածը։

Երիտասարդները նաև ընթերցեցին այն նամակը, որը քիչ անց պետք է հանձնեն Կառավարության ներկայացուցչին։

ՀՅԴ-ական երիտասարդները վերահաստատեցին իրենց 6 կետից բաղկացած պահանջները՝ պնդելով, որ իրենց հետագա գործողությունները կախված են լինելու այդ կետերի իրականացումից․

«1․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում արդիական պահանջներից և ազգային պետություն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարությունների մշակում և հրապարակում։

2․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների պետական ֆինանսավորման էական ավելացում։

Առաջիկա տարիների համար անհրաժեշտ է ռազմավարական նպատակ ունենալ կրթությանը հատկացվող միջոցների ծավալի մեծացումը` այնպես, որ այդ միջոցները կազմեն ՀՆԱ 3-4 տոկոսը, իսկ գիտության պարագայում` այդ թիվը պետք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը:

3․ Ապահովելով «Հայոց լեզու» և «Հայոց պատմության» առարկաների` բուհերում դասավանդման պարտադիր սկզբունքը` ձեռնամուխ լինել համապատասխան հայեցակարգերի ու մասնագիտական ծրագրերի մշակմանը։

«Հայոց լեզու» առարկայի դասավանդման շրջանակներում պետք է ձեռք բերվեն հիմնավոր գիտելիքներ, որոնք թույլ կտան բուհի շրջանավարտներին տիրապետել մասնագիտական տերմինաբանությանը։ «Հայոց պատմություն» առարկայի պարագայում ուսանողների շրջանում պետք է ձևավորել քննական մտածողություն և սեփական հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների խորքային ընկալում։

4․Ապահովելով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցներում՝ ուշադրություն դարձնել առարկայի շրջանակներում ազգային ինքնության անքակտելի մասը կազմող Հայ Առաքելական Եկեղեցու էության ներկայացմանը, աշակերտների շրջանում պետականամետ և հայաստանակենտրոն մտածելակերպի ամրապնդմանը։

5․ Շրջանառությունից հանել կամ արմատապես վերանայել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։

Ձեռնամուխ լինել ԲՈՒՀ-երի իրական ակադեմիական ազատության և կառավարման ինքնավարությանը նպաստող նախագծի ներկայացմանը, որը նպատակ պետք է ունենա ապահովելու ԲՈՒՀ-գիտություն-աշխատաշուկա կապը:

Նախագծում պետք է որոշակի լինի նաև գիտության զարգացման գործում Գիտությունների ազգային ակադեմիայի դերը:

6. Այս փոփոխությունների կարևորությունն անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից»:

(Visited 20 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх