Ուտե՞լ գետնանուշ, թե՞ ոչ, օգտակա՞ր թե վնասակար

Ըստ գիտնականների հետազոտությունների, պարզել է, որ գետնանուշը բովելուց հետո դառնում է առողջության համար էլ ավելի օգտակար մթերք, քանի որ նրանում պարունակվող պոլիֆենոլները ավելանում են 25-30 %-ով:

Գետնանուշի բաղադրության մեջ առկա են նյութեր, որոնք բարձրացնում են արյան մակարդելիությունը: Իսկ գետնանուշի յուղը ունի հակասկլերոզային հատկություններ, ինչպես նաև հարուստ է Е և В վիտամիններով:

Գետնանուշը հարուստ է նաև հակաօքսիդիչներով, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների վտանգավոր ազդեցությունից: Գետնանուշի օգտագործումը նպաստում է արյան մեջ խոլեստերինի կրճատմանը, ինչը պաշտպանում է աթերոսկլերոզից ու իշիմիկ հիվանդություններից:

Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս չարաշահել գետնանուշի օգտագործումը, քանի որ բարձր կալորիականության շնորհիվ կարող է ավելորդ քաշ և նույնիսկ ճարպակալում առաջանալ: Խորհուրդ չի տրվում գետնանուշ օգտագործել հոդատապի, արթրոզի, արթրիտի ժամանակ, ինչպես նաև կարող է առաջացնել թաքնված ալերգիա:

(Visited 359 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх