Ըստ նրա՝ ժամանակակից կրթությունն անհնար է պատկերացնել առանց քննադատական մտածողության հմտությունների, ինչի ներդրումը մեր կրթության համակարգում պետք է դառնա առաջնային. Ա․ Միրզոյան

«Դիոգենեսն իրավացիորեն ասել էր. «Յուրաքանչյուր պետության հիմքն իր երիտասարդությունն է: Թերևս ինձ թույլ տամ մի փոքր խմբագրել այս միտքը. յուրաքանչյուր պետության հիմքը նրա քաղաքացիներ կրթությունն է: Հենց կրթությունն է, որ պիտի կերտի իրական քաղաքացիներ, պիտի հանդիսանա ՀՀ զարգացման օրակարգի շարժիչը, ինչու թույլ կտա ոչ միայն համաքայլ լինել համաշխարահային զարգացումների հետ, այլև ապագայում նաև մեկ քայլ առաջ անցնել:

Կրթության ոլոտում բարեփոխումների մասին խոսելիս պետք է անկեղծ լինել միմյանց հետ, ամրագրել խնդիրները և մարտահրավերները, նշել տարիներ շարունակ ձևախեղված կրթության համակարգի արատները, առաջ շարժվելուց առաջ ամրագրել մի շարք սկզբունքներ, առանց որոնց համընդհանուր ներդրման անիմաստ կլինի խոսել ՀՀ-ում կրթության ոլորտի բարեփոխումների մասին:

ՀՀ-ում կրթության ոլորտն այլևս չպետք է ծառայի կուսակցական, օրվա իշխանությունների շահերին և այդ շահերի սպասարկմանը, կրթական համակարգում երբեք չպետք է ճնշվի ազատ ինքնամտածողությունը, պետք է մերժվի կոռուպցիայի ցանկացած դրսևորում՝ նեպոտիզմից (ընտանեվարություն) մինչև կաշառք». դեկտեմբերի 20-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական ունկնդրումների ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Ըստ նրա՝ ժամանակակից կրթությունն անհնար է պատկերացնել առանց քննադատական մտածողության հմտությունների, ինչի ներդրումը մեր կրթության համակարգում պետք է դառնա առաջնային:

(Visited 8 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх