Նրա մեղքերի ապացույցները ներառված են նախաքննական նյութերի 80 հատորում, կան բազմաթիվ վկաներ և ականատեսներ․ Զ․Թադևոսյան

Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քոչվորին սատարողներին մոլորեցնում են հետևյալ կեղծ փաստարկով. «Տեսնո՞ւմ  եք, քոչարյանն անմեղ է, մեկ տարի յոթ ամիս նստեցրել են, վրան ոչ մի փաստ չեն գտնում, դատավարությունը չեն սկսում»:


Հարգելի մոլորյալ-մոլորված-խաբվածնե՛ր, եթե ահռելի տեղեկատվության ներկա դարաշրջանում գտնվում են այլանդակներ, որոնց հաջողվում է մտավորական կոչվածին վերածել պազունակ գործիքի, ուրեմն վայն եկել է ձեզ տարել: Խղճալի եք և ողորմելի:
Իրականությունը, տիկնայք և պարոնայք մոլորյալ-մոլորված-խաբվածներ, այն է, որ քոչվորը ժողովրդից, պետությունից հափշտակած փողերը ծախսում է, մեկ դյուժին փաստաբան է վարձել և անում է ամեն ինչ, որպեսզի դատավարությունը չսկսվի: Նրա մեղքերի ապացույցները ներառված են նախաքննական նյութերի 80 հատորում, կան բազմաթիվ վկաներ և ականատեսներ:

Հորդորեք ձեր հովանավորյալ հրեշին, թող հագնի միակ տղամարդու գիշերանոցն ու տղամարդավարի կանգնի դատարանի առջև: Այնժամ կտեսնեք ի՜նչ մեղքի տակ եք հայտնվել:
Անկեղծ ասած, չեմ հավատում, որ այդքան տգետ եք…»:

(Visited 3 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх