ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի փորձեք ձեր անգրագետ կարծիքը փաթաթել հանրությանը. վերջերս վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում մի հոդված հրապարակվեց, որտեղ փորձ է արվում հակադարձել իմ այն հայտարարությանը, թե Հանրապետականի իշխանության շրջանում Ալիևն ինքն էր պնդում, թե իրեն ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Փաշինյանի իշխանության շրջանում նույն Ալիևին կիրթ և նորմալ են համարում:
Վերահաստատում եմ դիրքորոշումս. այոʹ, Ալիևն ինքն էր հայտարարել իր վրա ճնշում լինելու մասին, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը:
Ավելին, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ մեկ այլ առիթով հրապարակավ նշել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է տարածքներ վերադարձնելուց:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում Փաշինյանի օրոք:
Նույն հոդվածում, միգուցե հենց Փաշինյանի կողմից, փորձ է արվում հակադարձել ինձ, թե Արցախը Հայաստան է և վերջ, ՀՀ վարչապետի արտահայտությունը սխալ չէ:
Նման պնդումն ուղղակի զարմանալի ու տարօրինակ է: Այդ հայտարարությունից Հայաստանը և Արցախը որևէ դրական արդյունք չստացան: Մեր դիրքերը բանակցություններում թուլացան, որն ակնհայտ դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի խիստ քննադատությամբ:
Թող Փաշինյանն ասի՝ որն է դրա դրականը:
Եթե Փաշինյանն ու նրան սպասարկող քարոզչամեքենան տեղյակ չեն, տեղեկացնեմ, որ բանակցությունների և հակամարտության կողմ լինելը տարբեր բաներ են: Հայաստանը բանակցային կողմ է, բայց ոչ երբեք կոնֆլիկտի: Ու մի փորձեք ձեր անգրագետ գնահատականները փաթաթել հանրության պարանոցին:
Հ. Գ. Իսկ երբ ՀՀ վարչապետն ասում է, թե խնդրի լուծումն ընդունելի պետք է լինի նաև Ադրբեջանի հասարակության համար, ի՞նչ նկատի ունի, ո՞րն է փոխզիջումը, ո՞րն է խնդրի լուծման նիկոլական տարբերակը:
Մինչ 2020-ի մեկնարկը լավ կլիներ այդ հարցերի պատասխանները ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցրած անձնավորությունից: