Որքան մանդարին կարելի է ուտել միանգամից․

Ցիտրուսային մրգերը վիտամինների լավ աղբյուր են հանդիսանում, հատկապես՝ ձմռանը։ Սակայն որքա՞ն դրանցից կարելի է ուտել միանգամից կամ մեկ օրվա ընթացքում։

Սննդաբան, Դիետոլոգների ազգային միության եւ Ճարպակալման ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի անդամ Օլգա Դեկկերը (Ռուսաստան) կարծում է, որ մանդարինի խելամիտ չափաբաժինը մեկ անգամվա համար 3 հատ է։ Իսկ նարնջի խելամիտ չափաբաժինը՝ 1 հատ։ Եթե ավելի շատ ուտելու ցանկություն կա, ցանկալի է մի երկու ժամ սպասել։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ ամբողջական մրգերին, ոչ թե հյութին, քանի որ մրգերի մեջ կա բջջանք, որը դանդաղեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Իսկ մարդկանց, որոնք աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ունեն, նաեւ խորհուրդ է տրվում զգույշ լինել, երբեմն նույնիսկ ընդհանրապես հրաժարվել ցիտրուսներից՝ թթվի բարձր պարունակության պատճառով դրանք խիստ գրգռում են աղեստամոքսային տրակտը։

«Ցիտրուսային մրգերն ավելի լավ է օգտագործել բջջանքի հետ միասին։ Այն նվազեցնում է գլյուկոզան արյան մեջ մղելու մթերքի ունակությունը եւ քչացնում է գլիկեմիկ ինդեքսը։ Նաեւ դրանք ավելի լավ է օգտագործել ոչ թե որպես սննդի հիմնական ընդունում, այլ դրանից հետո, որպես աղանդեր։ Այդպես դուք շատ ավելի քիչ ցիտրուս կուտեք։ Եթե հիմնական սնունդը սպիտակուց է պարունակել, ապա այն նույնպես նվազեցնում է գլյուկոզան արյան մեջ մղելու մթերքի ունակությունը»,-«АиФ»-ին տված հարցազրույցում ասել է մասնագետը։

Նա հավելել է, թե կարեւոր է հիշել, որ երեխաներին պետք է շատ քիչ ցիտրուս տալ, այն էլ հիմնական սննդի ընդունումից հետո։

(Visited 219 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх