«Ռոբերտ Քոչարյանը, որ ցինիկի նման ասում ա՝ ես որ եկա, Հայաստանն աղքատ էր: Տո լա՛վ մարդ, ՀՀ ամբողջ ռեսուրսները Ղարաբաղ էին գնում, ո՞վ չգիտի: Ես երկու անգամ Ստեփանակերտում ՀՀ կառավարության նիստի եմ մասնակցել, Տեր-Պետրոսյանն ասում էր՝ նիստներն անցկացրեք ԼՂ-ում:
Ու էդքանից հետո մարդը գա Հայաստան ու ասի՝ ՀՀ-ն աղքատ էր, ես որ եկա… բա ի՞նչ պտի ըլներ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին:
Ավելի վաղ նախկին պատգամավորն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեմային:
(Visited 11 times, 1 visits today)
sirartsir
Похожие записи
- 3 месяца назад