Լավ լուր բոլոր նպաստ ստացողների համար. Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության այսօրվա նիստի որոշումներից․

2020 թվականի ապրիլի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքները կշարունակեն օգտվել նպաստի համակարգից ևս 6 ամիս, եթե ընտանիքի աշխատունակ անձը անցնի աշխատանքի։
Դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքացին գործազուրկի կարգավիճակ ստանա՝ գրանցվելով զբաղվածության պետական գործակալությունում, որն էլ աշխատանք կիրականացնի, նրա զբաղվածությունը ապահովելու համար։ Սակայն այն պարագայում, երբ անձը հրաժարվի իրեն արված երկու հարմար աշխատանքների առաջարկից, տեղի կունենա անապահովության միավորի կտրուկ նվազում՝ հանգեցնելով նպաստի իրավունքի կորստի։


Այսպիսով, աշխատանքի անցնելու դեպքում քաղաքացիները պետությունից ավելի երկարաժամկետ աջակցություն կստանան, քան այն դեպքում, եթե հրաժարվեն առաջարկվող հարմար աշխատանքից։

Այս փոփոխությունը կվերաբերի նպաստի համակարգ նոր մուտք գործող կամ նորից փաստագրվող քաղաքացիներին»:

(Visited 158 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх