Նաիրա Զոհրաբյան․Նամակն իրենց երազած բարոյահոգեբանական բումը չառաջացրեց․

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Я про Ивана, вы про болвана…

Այսպիսով, «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ով հիշեցնեմ, ուզում է շահագործել Ամուլսարը, ու մի հատ էլ հիշեցնեմ՝ շրջակա բնակավայրի բնակիչների գերակշիռ մեծամասնությունը կտրականապես դեմ է ու հրաժարվում է ապաշրջափակել Ամուլսարը, ինձ հղված նամակ-բողոք են կազմակերպել, որի տակ ստորագրել են Ամուլսարի հարակից համայնքների մի շարք բնակիչներ։

Հիմա ի՞նչ է «Լիդիան Արմենիայի» ասածն ու ինչի՞ են ջղայնացել։
Պարզվում է, երբ նախօրեին ես ասել եմ, որ մի խումբ հովտաշատցիներ մուտք են գործել մասնավոր ընկերության տարածք և այնտեղ բեսպրեդել կազմակերպել, ավելին՝ բռնություն են գործադրել լրագրողի և օպերատորի հանդեպ, «Լիդիան Արմենիան» որոշել է ինձ «բռնացնել» երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։

Այսինքն` երբ ես ասում եմ, որ Ամուլսարի շահագործման թույլտվության իրավունքը բացառապես ժողովրդինն է և ժողովուրդը դրան դեմ է, «Լիդիանի» կուրատորներն ու վատ փիառ մենեջերները հակադարձում են ուղղակի անհեթեթ փաստարկով։ Հովտաշատի գյուղապետի և նրա ընտանիքի անդամների կազմակերպած բեսպրեդելն Ամուլսարը քանդելու կուրատորները փորձում են ներկայացնել որպես ողջ Հովտաշատ համայնքի ցասում և ընդզվում, դրանով հավասարության նշան են ուզում դնել ուրանա-ցիանիդային բնապահպանական աղետի հետ, որն Ամուլսարի շահագործման դեպքում ուղղակի երաշխավորում են բնապահաննները։

Բայց ոնց որ թե «Լիդիան Արմենիայի» կազմակերպած նամակն իրենց երազած բարոյահոգեբանական բումը չառաջացրեց։
Ես երեկ կրկին խոսել եմ Ամուլսարը շրջափակած հարակից համայնքի բնակիչների հետ և նրանց դիրքորոշումը, որը բնակիչները փոխանցել են նաև տեղի իշխանություններին և ոստիկաններին, մնում է անփոփոխ՝ իրենք Ամուլսարի դիրքերը չեն ապաշրջափակելու։


Սա է համայնքի սկզբունքային որոշումը և ինձ նամակներ, հեռագրեր, սմս-ներ գրելով, կամ մարդկանց գործուղելով, որ էդ թեմայով քիչ խոսեմ, էներգիայի իզուր վատնում է։ Մենք պաշտպանելու ենք համայնքի ցանկացած որոշում։ Ու Ամուլսարն էլ Չեռնոբիլ չի դառնալու և վերջ»։

(Visited 6 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх