Չի բացառվում, որ սա վերածվի ազատությունից զրկման գործողության,՝ ձերբակալման, կալանավորման.

ՍԴ դատավորների մեծամասնությունը պատրաստ չէ գնալու օրինական կաշառքը ստանալ ճանապարհով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Ակնհայտ է, որ Վահե Գրիգորյան օպերացիան, բազմաթիվ քրեական գործերով, բազմաթիվ ապօրինի վարգաքիծ դրսեւորելով իշխանությունը չի հասել հաջողության: Վերջին փորձը օրինական կաշառքի միջոցով ազատվել ՍԴ-ից, դա էլ չի հաջողվում, որովհետեւ ճանաչելով թե ՍԴ այն դատավորներին, որոնք նշանակվել են մինչեւ 2018 թվականը եւ բազմաթիվ գործերով ցույց են տվել իրենց վճռականությունը, պարզ է, որ նրանց մեծամասնությունը պատրաստ չէ գնալու օրինական կաշառքը ստանալ տարբերակով: Հիմա, իմ խորին համոզմամբ, իշխանությունը փորձում է կիրառել «աչք վախեցնելու» մեթոդը: Այս ապօրինի գործողություններն ի վերջո պատասխանատվության են կանչելու դրանց նախաձեռնողներին, պատվիրատուներին: Իշխանափոխության առաջին իսկ պահից սկսած կդառնա նոր իշխանության կողմից անցումային արդարադատության կարեւոր ուղղություններից մեկը», — ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա հավելեց, որ որպես հարցաքննություն ձեւակերպված քննչական գործողությունը ցանկացած պահի կարող է վերածվել ուղղակի մեղադրանքի առաջադրման. «Չի բացառվում, որ սա վերածվի ազատությունիցզրկման գործողության,՝ ձերբակալման, կալանավորման եւ այլ տեսքով: Հնարավոր ելքը կանխատեսելի է նաեւ ՍԴ դատավորների եւ նախագահի համար, որոնք պահպանում են սահըմանադրական նորմը: Կարեւոր է, որ նրանց տոկունությունը լինի ի պաշտպանություն սահմանադրական նորմերի:

Ես կոչ եմ անում նաեւ մեր քաղաքացիներին, անօրինական մեթոդներով օրինականություն հաստատել հնարավոր չէ: Իրենք պիտի բացեն իրենց աչքերն ու տեսնեն, որ այն երազանքների Հայաստանը, որն իրենք ուզում էին ընդամենը մեկ տարի առաջ, ցավոք, այսօր աստիճանաբար մարում են: Օր առաջ պետք է պահանջատերը լինեն իրավունքի գերակայության ապահովմանն ու իշխանություններին պարտադրեն վերադառնալ սահմանադրական ընթացակարգեր», — հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ այս պահին ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները հարցաքննում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: ՍԴ-ի բակում ընթանում է նաեւ բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։

Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն  եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ հիմնավորմամբ կրկին դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։

(Visited 10 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх