«Կողմնորոշվի՛ր, դու վարչապե՞տ ես, թե՞ քուչի խուժան». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կեսգիշերին փոքրիկ բռնապետի մոտ դարձյալ ինչ-որ բան այն չէր: Լկտի և հիստերիկ բառապաշարով քաղաքական ընդդիմախոսներին նա անվանել է վնգստացողներ և սպառնացել, թե պետք է մոմ վառեն, քանի դեռ ազատության մեջ են:

Այ մարդ, կողմնորոշվիր` դու վարչապետ ես, թե՞ քուչի խուժան:
Ինչ մնում է ձերբակալություններով սպառնալուն, մի անգամ էլ ասեմ` վախեցող չկա. Կնստենք էլ, դուրս էլ կգանք:
Ամեն ինչ տղամարդու համար է: Եվ մի ջղաձգվիր օր-օրի ավելացող քննադատների ի հայտ գալուց: Այդպիսին է բախտախնդիրների ճակատագիրը: Իսկ վիրավորանքն ու հայհոյանքը քաղաքական անճարակության ցայտուն ցուցիչ են:

ԱԺ-ն գրավելու, դատարանները շրջափակելու, ՍԴ դատավորներին կաշառելու, ժողովրդին խաբելու, քաղաքական տեռոր իրականացնելու, Արցախի ազատամարտը արժեզրկելու, տրանսգենդերության քարոզի, ընդդեմ հայագիտության արշավի և մնացածի համար ուշ թե շուտ պատասխան պետք է տալ հանրությանը:

Հայկը հաղթելու է Բելին, միտդ պահիր»:

(Visited 12 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх