«Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը մեկ տարով հետաձգվել է

«Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը, որը ռուսական գազը Գերմանիա է հասցնելու Բալթիկ ծովի հատակով, նախատեսվում է գործարկել մինչև 2020-ի վերջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, գրում է РБК-ն:

Գազատարի կառուցումը կհաջողվի ավարտին հասցնել «Ակադեմիկ Չերսկի» նավի օգնությամբ, որն այժմ գտնվում է Հեռավոր Արևելքում, նշել է նախարարը: Նրա խոսքով՝ Մերձբալթյան նավի կառուցման համար կպահանջի «որոշ ժամանակ», և այս նավը «տարբերակներից մեկն է»:

Ավելի վաղ Միացյալ նավաշինարարական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Ռախմանովը հայտարարել էր, որ Ռուսաստանը չունի այնպիսի նավեր, որոնք կարող են խողովակներ տեղադրել Բալթյան ծովի հատակի երկայնքով՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն ավարտելու համար:

Նա հավելել է, որ նման խողովակաշարեր տեղադրելու համար կառուցվում են հատուկ նավեր: Նրա խոսքով՝ նավի նախագծումը տևում է երկու տարի, իսկ դրա կառուցումը կտևի ևս երեքից չորս տարի:

(Visited 3 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх