«Իրականում փորձ է արվում անցկացնել մարդաշատ հանրահավաք». Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամանորին մեզ բոլորիս սպասվում է հեղափոխական թեզերով լի ճառ-կենաց, բայց ոչ ուղերձ, որը կհեռարձակվի Հրապարակից։ Այս «կենացի» համար, ըստ շրջանառվող լուրերի, մարզերում ցուցակագրում են այդ խնջույքի մասնակիցներին, իսկ պետական ապարատի աշխատակիցներին հորդորում են ընտանյոք հանդերձ մասնակցել։

Իսկ իրականում, գահավիժող ռեյտինգի ֆոնին, իշխանությունը փորձ է անում անցկացնել մարդաշատ հանրահավաք։ Լավ գաղափար է. բոլորը ժպտալու են, ուրախանալու են և նույիսկ, հնարավոր է՝ մի պահ մոռանան բոլոր խնդիրների մասին։ Ինչ խոսք, ձեզ գովազդել գիտեք։ Այս հանրահավաքը նաև մեսիջ է արտաքին աշխարհին՝ «Տեսեք՝ ինչքան մարդ կարամ հավաքեմ»։

Բայց այս ամենի մեջ մի բան է կարևոր՝ իրենք հասկացել են, որ այլևս մարդ չեն կարող հավաքել և անձնական շահերի համար արդեն օգտագործում են տարվա գլխավոր իրադարձությունը՝ Նոր տարին։ Լավ այս տարին կփակեք, բա մինչև մյուս տարվա տոներն ի՞նչ եք անելու»։

(Visited 9 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх