Հրազդան ՋԷԿ-ի աշխատակիցն սպառնացել է ցած նետվել 270 մ բարձրությունից

Դեկտեմբերի 28-ին` ժամը 21:53-ին, Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայանի հերթափոխի պետից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ էներգաբլոկի աշխատակիցներից մեկը բարձրացել է մոտ 270 մ բարձրության խողովակի վրա և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Հրազդան ՋԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի քիմիական արտադրամասի օպերատոր Աշոտ Գ.-ն (ծնված 1997 թ) բարձրացել է ծխահեռացման խողովակի վրա (մոտ 270 մ) և սպառնում է ինքնասպանություն գործել:

Գիշերային, բարդ և եղանակային անբարենպաստ պայմաններում փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարներին հաջողվել է հաղթահարել բարձրությունը և կանխել Աշոտ Գ.-ի ինքնասպանության փորձը՝ նրան անվնաս իջեցնելով մոտ 270 մ բարձրությունից:

Դեպքի վայրում են գտնվել նաև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

(Visited 6 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх