«Մեր թալանչիների համար սա կարող էր դաս լինել, եթե կարդալ իմանային». Դանիել Երաժիշտ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեզինտերիայից մեռնող հիվանդը խնդրում է բժշկին դիագնոզը փոխել ՍԻՖԻԼԻՍԻ: «Ինչո՞ւ»,- ցարմացած հարցնում է բժիշկը: Հիվանդը պատասխանում է. «Որ ասեն մեռավ որպես ՏՂԱՄԱՐԴ, այլ ոչ՝ ՑՌԱՆ»:

Մեր ԹԱԼԱՆՉԻՆԵՐՆ այդքան էլ չկան, մտածեին իրենց բարի անվան, իրենց զավակների պատվի մասին: Կրկին հիշենք Մոնտենի բերված ասույթը Հռոմի Պապ Բոնիֆացիոս 8-ի մասին. «Ընտրվելուց առաջ նա իրեն պահեց որպես ԱՂՎԵՍ, Պապ դառնալուց՝ որպես ԱՌՅՈՒԾ, իսկ մեռավ որպես ՇՈՒՆ»:

Մեր թալանչիների համար սա կարող էր դաս լինել, եթե կարդալ իմանային: Չկարողանալով ապրել որպես տղամարդ, գոնե պատվով կմեռնեին: Գուցե իրենց զավակները կարդա՞ն Գևորգ Էմինի հետևյալ տողերը, որպեսզի կարողանան «մեռնել որպես ՏՂԱՄԱՐԴ».

… Ինչ որ թողնում ես՝ այն է քո շահը,
Ինչ որ տանում ես՝ մահվան պաշար է…
Եղած-չեղածը բարի անունն է,
Իսկ մնացածը քամին տանում է.
Վըկան այս հողը, հացն ու գինին են,
Քեզ խըրատողը Գէորգ Էմինն է»:

(Visited 5 times, 2 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх