«Ականատեսների վկայությամբ՝ վարչապետի հեռանալուց հետո ոստիկաններն էին 5.000 դրամով հերթն առաջ գցում». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ վարչապետն օրերս Գյումրիում էր, հատուկ հանձնարարեց, որ ոստիկաններն ուշի-ուշով հետևեն հերթին, իբր` մաքսավորները փողով հերթն առաջ են գցում:

Ականատեսների վկայությամբ անմիջապես նրա հեռանալուց հետո ոստիկաններն էին 5.000 դրամով հերթն առաջ գցում, իսկ եթե մեքենան մոտ էր՝ դրույքը 10.000 էր: Բայց մեր մոտ համակարգային կոռուպցիա չկա: Սա հանգեցնելու ա մեծ խնդիրների, քանի որ պետական ապարատին դժվար կլինի բացատրել՝ եթե ոստիկաններին կարելի ա, իրենց ինչու չի կարելի: Արդարություն չկա, էլի:

Հա, ի դեպ, մոռացա գրել, որ դալալների համար զեղչ կար՝ հատը 8000: Բիրիքի դեպքում էժան էր»:

(Visited 3 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх