Ես համարում եմ, որ մենք շատ լավ գիտենք, թե ո՞վ ենք, ի՞նչ ենք ուզում, ո՞ւր ենք գնում և ո՞ւր պետք է հասնենք.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամանորի այս տոնական օրով կուզենայի չանդրադառնալ նմանատիպ գրառումներին, բայց…
Հայեր ջան կողմնորոշվե՜ք…
Պապս կասեր. «Հեռու զուռնի ձենն անուշ է»:


Շատ ընկերներիս մոտ նկատեցի Զելինսկու շնորհավորանքը և որ «մենք պետք է օրինակ վերցնեինք իրենցից» կցագրով:
Լավ ե՞ք: Ո՞վ ենք մենք: Ո՞վ եմ ես: Հա, այդ հարցը իրենք իրենց պարտավոր են տալ, քանի որ ունեն կես ժամանոց պատմություն :
Ո՞վ ենք մենք: Ո՞վ եմ ես:


Ո՞վ եք դուք…
Միշտ դժգոհ, միշտ չգոհացող, միշտ քննադատող, միշտ այլոց ոչինչը ամեն ինչ համարող, բայց ունեցած սեփական փայլը անտեսող ու չգնահատող, թե՞ ճիշտ հակառակը:
Ես համարում եմ, որ մենք շատ լավ գիտենք, թե ո՞վ ենք, ի՞նչ ենք ուզում, ո՞ւր ենք գնում և ո՞ւր պետք է հասնենք:
Հավատացեք ձեզ, մեզ:
Մենք կարող ենք ու մենք դա գործով ապացուցել և ապացուցելու ենք»:

(Visited 9 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх