Հունվարի 1-ից Ամստերդամ ժամանած զբոսաշրջիկները յուրաքանչյուր գիշերվա համար լրացուցիչ 3 եվրո կվճարեն, գրում է РИА Новости-ն: Նշենք, որ մինչ այդ արդեն գոյություն ուներ հյուրանոցային համարի արժեքի 7 տոկոսի գանձումը։
Հարկից կազատվեն երեխաները: Մինչև 10 տոկոսով բարձրացել է բնակարանի վարձակալման հարկը, այն գանձում են բնակարանի ամրագրման մասնավոր Airbnb ծառայությունում:
Նշվում է, որ այսկերպ քաղաքային իշխանությունները փորձում են վերահսկել այցելուների հոսքը:
Ամստերդամը տարեկան 17 միլիոն զբոսաշրջիկ է ընդունում, իսկ քաղաքում ապրողների թիվը 1.1 միլիոն է:
(Visited 10 times, 1 visits today)
Предыдущая запись
«Վարչապետը կանի ճիշտ հակառակը». Ստյոպա Սաֆարյան
Следующая запись
«Երևի սրա նմաններն են բալային համակարգին դեմ». Դանիել Իոաննիսյան
sirartsir
Похожие записи
- 3 месяца назад