Վարչապետի՝ ԱՄՆ-ին և Իրանին ուղղված ուղերձը՝ Արտանիշ լեռան բարձունքից

ՀՀ վարպաչետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցը․

«Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ԱՄՆ-ն ևս մեզ համար բարեկամ երկիր է և մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ: Մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ առաջին իսկ րոպեից համապատասխան կառույցներին տրվել են հանձնարարականներ՝ հետևել իրավիճակին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ուղղել է Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռան բարձունքից՝ ի նշան տարածաշրջանի խաղաղության։

 

(Visited 4 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх