ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խմբագրել է ֆեյսբուքյան իր գրառումը, որտեղ գրել էր, որ 2019 թվականի արդյունքներով՝ ՀՀ-ն անցել է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը:
Խմբագրված տարբերակում արդեն ՀՀ վարչապետը գրել է.
«Ուշադրություն. գրառումը խմբագրվել է:
Ժողովուրդ ջան, հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին:
Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը։
Հ.Գ. Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցնել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Իրար հետ:
Դուխով»: