Հայաստանն այս գործընթացում ոտքի տակ ընկնելու խնդիր չունի.

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կասկածից վեր է, որ Ղասեմ Սուլեյմանիին Իրանի համար առանցքային կերպար էր, գերագույնի առաջնորդի ամենավստահելի մարդը, որոշ տվյալներով` հենց գերագույն առաջնորդի հետնորդ:

ԱՄՆ-ի համար Ղասեմ Սուլեյմանին վտանգավոր էր, քանի որ կարողացել էր ստեղծել տարածաշրջանային հզոր գործակալական ցանց և բազմիցս խանգարել էր ԱՄՆ-ի ու Իսրայելի ծրագրերի իրականացմանը:

Այդպիսի գործչի սպանությունը, սակայն, իմ կարծիքով, չի դառնա տարածաշրջանային, առավել ևս՝ համաշխարհային պատերազմի պատճառ կամ առիթ: Հեռվից միմյանց կհայհոյեն, կհնչեն սպառնալիքներ, գուցե Իրանը մեկ-երկու պատժիչ քայլ անի, ապա կնստեն սեղանի շուրջ, և լարվածությունը կանցնի մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում:

Այդպիսի ճգնաժամային փուլեր բազմիցս են եղել առնվազն վերջին 2-3 տարիներին. հիշո՞ւմ եք 2015-ին Սիրիայում ռուսական կործանիչի ոչնչացումը Թուրքիայի կողմից: Հայ քաղաքագիտական միտքը ձեռքերն էր շփում թուրք-ռուսական պատերազմի շնորհիվ Արարատը վերադարձնելու հեռանկարից:

Իրանն ու ԱՄՆ-ն էլ հռետորաբանությունից կանցնեն ռեալ պոլիտիկի` Ղասեմ Սուլեյմանիի մասին հիշելով միայն արարողակարգերի ժամանակ, այն էլ կարճ ժամանակ անց դա էլ կմոռանան:

Հայաստանն այս գործընթացում ոտքի տակ ընկնելու խնդիր չունի, մանավանդ որ երկու երկրներն էլ մեզ համար գործընկերներ են: Կարիք չկա Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել»:

(Visited 8 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх