Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Սասնա ծռերի» դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր Պետրոս Մակյան), «Սասնա ծռեր»-ի տասն անդամների գործով դատական նիստը հետաձվեց՝ ամբաստանյալներից Մխիթար Ավետիսյանի բացակայության պատճառով:

«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ Մ. Ավետիսյանի առողջական վիճակը գիշերը կտրուկ վատացել է, տարել են հիվանդանոց: «Շատ սուր որովայնային ցավեր, սրտխառնոց. ցավազրկող են արել և տեղափոխել հիվանդանոց»,- ասաց նա:

Դատարանի որոշմամբ գործի քննությունը հետաձգեց հունվարի 15-ին, ժամը 11-ին:

(Visited 5 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх