Ուզում եմ խոստովանել` ես իսկապես անհարմար եմ զգում, որ երբևէ Արմանն իմ մտերիմն է եղել․

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին սա ինձ երախտապարտ էր ու իր համար ես՝ թանկ, շատ թանկ մարդ էի: Իսկ հետո ինքը երջանկացավ, երբ իր կեղծ հաղորդման հիման վրա ինձ ապօրինի կալանավորեցին:

1937-ի այս մատնիչը երեկ իմ ու իր տարիներ առաջվա խոսակցությունից մի կտոր է հրապարակել (այդպիսով հատելով բարոյականության կարմիր գծերը) ու հայտարարել, թե ես իրենից աշխատանք էի ուզում: Հենց այդ խոսակցության հրապարակումից էլ ակնհայտ է դառնում, որ իրենից աշխատանք չէի ուզում, թեև որևէ վատ բան չեմ տեսնում մասնավորում աշխատանքի անցնելու ցանկության մեջ:

Ես որևէ վատ բան չեմ տեսնում նաև նրանում, որ, ի տարբերություն ինձ, ինքը շատ ուղիղ էր ինձանից աշխատանք խնդրում:

Իհարկե, ես չեմ կարող վարվել իր նման, չեմ կարող թքել բարոյականության նորմերի վրա և հրապարակել այդ նույն խոսակցությունից շատ հետաքրքիր հատվածներ․ դա ինձ բնորոշ չէ, ինքն ինձ լավ իմանալով վստահ է, որ ես դա չեմ անի ու դրանից էլ առիթավորվել է:

Իսկ վերջում ուզում եմ խոստովանել` ես իսկապես անհարմար եմ զգում, որ երբևէ Արմանն իմ մտերիմն է եղել: Բոլորդ հիմա ինձ դրա համար կշտամբում եք»:

(Visited 6 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх