Գիտնականները պատմել են, թե ինչպես է հնարավոր կյանքը 10 տարով երկարացնել

Մշտական ֆիզիկական վարժությունները, առողջ սնունդը եւ ծխելուց հրաժարվելը կարող են մարդու կյանքը երկարացնել մոտավորապես 10 տարով, պարզել են Հարվարդի համալսարանի եւ Ամստերդամի կիրառական գիտությունների համալսարանի գիտնականները։

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, վերոնշյալ գիտնականները 50 տարեկան ավելի քան 100 հազար մարդկանց 20-ամյա դիտարկումներ են իրականացրել։ Նրանք առանձնացրել են ռիսկի հինգ խումբ (ծխելը, ալկոհոլը, անառողջ սնունդը, ցածր ֆիզիկական ակտիվությունը եւ ավելորդ քաշը) եւ բոլոր հետազոտվողներին բաժանել են ըստ այդ խմբերի։

Պարզվել է, որ առողջ ապրելակերպ վարող մարդիկ եւ նրանք, ովքեր հետազոտության ընթացքում չեն հիվանդացել անկանխատեսելի հիվանդություններով, ինչպիսին է քաղցկեղը, արդյունքում ապրել են շատ ավելի երկար, քան նրանք, ովքեր ունեցել են վերը թվարկված ռիսկի գործոններից մեկը կամ մի քանիսը։

Իրենց առողջության մասին հոգացող կանանց կյանքի միջին տեւողությունը կազմել է 84,4 տարի՝ մյուսների 73,7-ի դիմաց։ Տղամարդկանց մոտ այդ ցուցանիշը կազմել է 81,1 տարի՝ 73,5-ի դիմաց։

(Visited 119 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх