Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,
Որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Սուրենյանց փողոցի բարձրահարկ շենքերից մեկի 7-րդ հարկի բնակիչն անզգուշաբար ընկել է և հայտնվել է 6-րդ հարկի հարևանի լվացքի պարանին։
Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Փրկարարներն ավտոսանդուղքի օգնությամբ ու հատուկ ճոպաններով անվտանգ իջեցրել են 20-ամյա Ք. Ա-ին ու մոտեցրել են Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և նրան տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
(Visited 180 times, 1 visits today)
Предыдущая запись
Նկատե՞լ եք սպիտակ լորձը հում ձվի ներսում ! Ահա թե ինչ է այն …
Следующая запись
Խուրմայի հիանալի օգտակար հատկությունները...
sirartsir
Похожие записи
- 4 месяца назад