Ո՞րն է թեյ պատրաստելու ճիշտ եղանակը

Թեյի ոչ ճիշտ պատրաստման պատճառով, այն կարող է վտանգավոր լինել: Այս մասին գրում է Focus հրատարակությունը՝ հղում անելով Գերմանիայի ռիսկերի գնահատման դաշնային ինստիտուտին (BfR):

Ըստ մասնագետների, քանի որ թեյը բնական ծագմամբ նյութ է, այն կարող է պարունակել մանրէներ, խմորիչներ, բորբոս կամ պաթոգեններ, ինչպիսիք են սալմոնելան: Հետևաբար թեյ պատրաստելիս հարկ է խստորեն հետևել արտադրողի ցուցումներին և թեյի տերևները լցնել եռացրած ջրով և թողնել թրմվելու հինգ րոպե:

Մասնագետները խորհուրդ չեն տալիս խմել թեյ, որը թեյնիկում է մնացել մի քանի ժամ:

2019 թվականի հոկտեմբերին Չինաստանի մի խումբ բժիշկներ հայտնաբերեցին, որ կանաչ թեյը կարող է օգտագործվել բջջային թերապիայի ժամանակ, որի ընթացքում հատուկ նյութն ակտիվացնում է մարմնում ներմուծված ցողունային բջիջների խումբը: Բջջային թերապիան օգտագործվում է ժառանգական հիվանդությունների և քաղցկեղի, ինչպես նաև սրտանոթային, նեյրոդեգեներատիվ և աուտոիմուն հիվանդությունների դեմ պայքարում:

(Visited 10 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх