Զելենսկին և Ռոհանին քննարկել են ուկրաինական ինքնաթիռի վթարի հանգամանքները

Իրանի և Ուկրաինայի նախագահներ Հասան Ռոհանին և Վլադիմիր Զելենսկին այսօր հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են ուկրաինական ինքնաթիռի կործանման հանգամանքները: Այս մասին հայտնում է «Риа новости»-ն՝ հղում անելով իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությանը:

Թեհրանի օդանավակայանից մեկնելուց հետո Կիև թռչող Boeing օդանավը հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել:

Վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Իրանը խոստովանել է, որ սխալմամբ խոցել է ուկրաինական ինքնաթիռը:

(Visited 2 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх