«Հարց՝ իրենց որպես ժողովրդավարության բաստիոնի պաշտպաններ ներկայացնող պաշտոնյաներին». Արփինե Հովհաննիսյա

ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ունեցած տեղեկություններով՝ անցած տարի դեկտեմբերին Վենետիկի հանձնաժողովը հստակ ընդգծել է, որ հանձնաժողովը պետք է հետևի, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելը լինի իրապես կամավոր և չօգտագործվի հետինՆ (այլ) նպատակներով։

Իսկ նման նպատակների ներքո հանձնաժողովը ակնհայտորեն նկատի ունի, որ դատավորների վաղ կենսաթոշակի գնալը չպետք է կապված լինի նրանց վարույթում գտնվող գործերի հետ։ Այս մասը առկա է նաև իրենց հրապարակված կարծիքում։

Հիմա հարց իրենց որպես ժողովրդավարության բաստիոնի պաշտպաններ ներկայացնող հայաստանյան պաշտոնյաներին.
Դուք, իրապես, կարծո՞ւմ եք, թե կարելի է Վենետիկի հանձնաժողովին համոզել, որ վաղ կենսաթոշակի անցնելը կամավոր է, երբ օրենքի ստորագրման հենց հաջորդ օրերին սահմանադրական դրույթների խախտմամբ մեղադրանք է առաջադրվում ՍԴ նախագահին, կամ երբ իրավական ու բարոյական բոլոր նորմերի խախտմամբ երկրի ուժային կառույցների ողջ ներուժը օգտագործվում է ՍԴ դատավորների և նրանց ընտանիքի անդամների անձնական կյանք ներխուժելու համար։

Հ.Գ. Իրականում յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, թե որ դատավարության համար է ՍԴ դատավորներից անհապաղ ազատվելու հուսահատ ցայտնոտը։ Եթե այդքան համոզված ենք, որ երկրում քրեական գործերը հարուցվում են պրոֆեսիոնալների, այլ ոչ թե՝ կարուձևի խմբակի ղեկավարների կողմից, ինչո՞ւ եք այդքան հուսահատորեն ցանկանում «վաղ կենսաթոշակի» ուղարկել ՍԴ դատավորներին։

Հ.Գ.Գ. Անհամբեր սպասում եմ հերթական «հերքման»-ը, որով իշխանությունները այս անգամ էլ կպնդեն, որ հանձնաժողովը նմանատիպ դիտարկում չի արել»:

(Visited 5 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх