ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020թ-ի հունվարի 1-ից ՀՀ թոշակառուների թոշակը ավելացավ 10%-ով (4000-4500 դրամ) ինչը, իհարկե լավ է, եթե հաշվի առնենք, որ ունենք մոտ 500 000 թոշակառու, ստացվում է բարձրացմանը հատկացվել է 2-2,25 մլրդ ՀՀ դրամ,
համեմատության համար ասեմ, որ պետական համակարգում ունենք մոտ 250 հազար պետաշխատող, որոնց տարվա ընթացքում տրամադրված պարգևավճարների հանրագումարը հասնում է, գուցե գերազանցում է մոտ 15 մլրդ ՀՀ դրամը (թիվը վերցված ԶԼՄ-ներից):
Ստացվում է՝ պարգևավճարների գումարային թիվը մոտ 15 անգամ մեծ է թոշակառուներին տրամադրված գումարից: Տխուր է ժողովուրդ ջան, տխուր:
Ես չեմ ցանկանում վիճարկել, թե ո՞ւմ էր հասնում պարգևավճար, ո՞ւմ` ոչ, այլ արձանագրում, որ այս ամենը ո՛չ համաչափ է, ո՛չ էլ` առավել ևս ազնիվ»:
(Visited 11 times, 1 visits today)
sirartsir
Похожие записи
- 3 месяца назад