Առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ

Հունվարի 20-ին կմեկնարկի ԱԺ նստաշրջանը: Դրա օրակարգում ներառված ավելի քան մեկ տասնյակ օրինագծերից 2-ը վերաբերում են տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց:

Այսպես, օրենսդրական փաթեթներից մեկի համաձայն՝ առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ:

Ինչպես նշված է հիմնավորման մեջ, գործող օրենսդրությամբ խնամակալության ինստիտուտը թերի է, այն կատարելագործելու և որպես պետական սոցիալական աջակցության բաղադիչ ունենալու անհրաժեշտություն կա:

Ուստի 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված անձանց խնամակալներ ունենալու հնարավորություն է տրվում, քանի որ նրանք ունեն գործունեության այնպիսի սահմանափակումներ, որ առանց մեկ այլ անձի չեն կարող ապահովել իրենց կենսագործունեությունը:

Խնամակալության ինստիտուտն էլ այլևս չի համարվի անհատույց պարտականություն, ինչպես որ է այժմ «Ընտանեկան օրենսգրքի համաձայն:

Այսինքն՝ փոփոխությամբ խնամակալության նպաստ կտրվի: Օրենսդրական մեկ այլ նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պետական նպաստների մասին» օրենքում:

Գործող օրենքով՝ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար կենսաթոշակառուն պարտավոր է ամեն տարի ներկայանալ բանկ և ստորագրությամբ փաստել ՀՀ-ում լինելը:

Փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել, որ եթե կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, նրա՝ ՀՀ-ում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից՝ հեռահար եղանակով (առանց բանկ ներկայանալու)՝ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն:

(Visited 7 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх