«Մտերմացել էինք… Ու այսպիսի դավադրություններ». Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վանեցյանների հետ, բավականին կարճ ժամանակում, հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել:

Ես, Շուշանը ու Վանեցյանի որդիներն ամեն օր կառավարական ամառանոցների խիստ մթնոլորտը կոտրում էինք մեր խաղերով, երեկոյան թեյով և ծիրանի բերքահավաքով:

Մեր շներին էինք միասին խնամում ու վարժեցնում:

Վանեցյանի կնոջ հետ էլ էինք շատ մտերմացել, երեկոներին հաճախ էինք հանդիպում և սուրճ խմում թե՛ մեր տանը, թե՛ իրենց:

Հաճախ, ընտանիքի ամբողջական կազմով էինք անցկացնում մեր երեկոները:

Մինչև հիմա էլ Վանեցյանի որդիներին ջերմ եմ ընդունում, ու նույնիսկ կարոտում մեր երեկոյան հավաքույթները:

Գրեթե համոզված էի, որ մեր ընտանիքին մոտ լինելու իրենց ձգտումն անկեղծ էր:

Բայց ցավալի է, որ այդ ջերմությունն անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ»:

(Visited 26 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх