«Այնպես չի՝ քնում-զարթնում ենք հենց էս խնդրի մասին մտածելով». Արարատ Միրզոյան

«Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը:

Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ վերագրվող առերևույթ կամ մեղսագրվող հանցագործությունը, օրենքի խախտումը կապ չունի այս պահին կամ նախկինում ունեցած պաշտոնի հետ այն առումով, որ հիմա մենք ինչ-որ գործողություններ ենք անում. այսինքն քաղաքական հետապնդումների մասին խոսք լինել չի կարող»,- պատասխանելով լրագրողի հարցին, թե Հրայր Թովմասյանը բարձրաձայնել է ճնշումների մասին, ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հարցին՝ ո՞րն է լինելու հաջորդ քայլը ճգնաժամի լուծման ուղղությամբ, Միրզոյանն արձագանքել է.

«Դե կապրենք, կտեսնենք, հազար ուղղություն կա աշխատանքային, և Սահմանադրական դատարանի այս թնջուկի հարթումն այդ բազմաթիվ ուղղություններից միայն մեկն է:

Այնպես չի, որ մենք քնում-զարթնում ենք հենց էս խնդրի մասին մտածելով, և մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել սահմանադրական դատարանից»:

Հաջորդ հարցին՝ եթե անգամ հրաժարական տար Հրայր Թովմասյանը, այս քրեական գործը, միևնույն է, լինելո՞ւ էր:

«Իհարկե լինելու էր, իրավական մարմինները, եթե այս նույն ճանապարհով գնային՝ բացահայտումներ անելու էին:

Հրայր Թովմասյանի դեմ հարցուված քրեական գործը պայմանավորված չի իր պաշտոնավարմամբ»,- եզրափակել է ԱԺ խոսնակը:

(Visited 9 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх