Սննդաբան Ելենա Սոլոմատինան «Вечерняя Москва» պարբերականի հետ զրույցում ներկայացրել է հալած պանրի վնասակարության մասին։
Փորձագետը նշել է, որ հալած պանիրն իրենից ներկայացնում է սովորական պանիր, որը մշակվել է պանիրը հալեցնող նյութերի՝ ֆոսֆատների միջոցով:
Ըստ նրա՝ հալած պանրի շատ օգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ դրանում պարունակվող ֆոսֆատները մարդու օրգանիզմում փոխգործակցության միջոցով հեռացնեն կալցիումը:
Հալած պանիրը նաև վտանգավոր է նրանով, որ այն ունի բարձր կալորիանություն:
Ճարպակալմամբ կամ աթերոսկլերոզով տառապող մարդկանց պետք չէ շատ օգտագործել հալած պանիր, քանի որ այն պարունակում է մեծ քանակաի խոլեստերին:
Բացի այդ, անհրաժեշտ է սահմանափակել հալած պանրի օգտագործումը նրանց, ովքեր ունեն նյութափոխանակության խնդիրներ:
Սոլոմատինան նաև հիշեցրել է, որ հալած պանրում աղի մեծ քանակության պատճառով, այն հակացուցված է հիպերտոնիկ հիվանդության դեպքում: