«Կենցաղային խոսակցություն է». Արարատ Միրզոյանը՝ Վանեցյան-Փաշինյան ընտանիքների հեռակա բանավեճի մասին

«Կենցաղային խոսակցություն է». այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի ընտանիքների միջեւ հեռակա բանավեճին:

Նա նաեւ հավելեց, որ Արթուր Վանեցյանին իրեն քաղաքական հակառակորդ չի համարում:

Նշենք, որ վերջին օրերին հեռակա «փոհրաձգություն» է սկսվել Արթուր Վանեցյանի եւ Մարիամ Փաշինյանի միջեւ:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Հայկական ժամանակ»-ում հոդված հրապարակվեց, որը Արթուր Վանեցյանին մեղադրում է Փաշինյանների ընտանիքի մասին վարկաբեկիչ նյութեր հրապարակելու նախաձեռնության մեջ:

(Visited 17 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх