«Վարչապետը սխալ պնդում է անում Զինված ուժերում մահացության թվի մասին». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ է վատացել. ուրեմն` վարչապետը սխալ (թեʹ պաշտոնականին և թեʹ ոչ պաշտոնականին հակասող) պնդում է անում Զինված ուժերում մահացության թվի մասին (իբրև արձանագրվել է զոհերի պատմական մինիմում): Լավ կլինի, որ հերքի, բայց դե պատահում է:

Մեր «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am-ը) պարզում է, որ պնդումը սխալ է ու այդ մասին նյութ է գրում:

Եվ ահա, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ը (որ որոշել է, որ պիտի «Ճշտի նախարարության» ֆունկցիա կատարի), առանց հերքելու FIP.am-ի ճիշտ լինելու փաստը, իրեն այսպիսի վերնագիր է թույլ տալիս (իսկ նյութն ավելի աբսուրդային է):

ՊՈԱԿ-ի հարգելի բարեկամներ, գնացեք ու գտեք ձեզ: Ժողովրդավարական երկրում դուք, այդ ֆունկցիաների սահմաններում, պիտի գոյություն չունենաք:

Ակնկալում ենք ՊՈԱԿ-ի այս նյութի վերնագրի հերքում և հետագայում հանրային ռեսուրսի հաշվին իշխանության տարածած ապատեղեկատվությունները քողարկող նյութերի չհրապարակման երաշխիքներ:

Հակառակ պարագայում ստիպված կլինենք վերանայել մեր մոտեցումը ՊՈԱԿ-ի նկատմամբ և, հավանաբար, հարցը լուծել դատական կարգով:

Կից տեղեկանքում ՊՆ-ի, Դատախազության ու ՀՔԱՎ-ի տվայլներն են: ՊՆ-ի 2019-ի տվյալը դեռ չկա, իսկ վերջին երկուսը հերքում են վարչապետի պնդմումը:

ՊՆ-ի տվյալն էլ միայն Ապրիլյան պատերազմի մասով է տարբերվել դատախազության տվյալից»:

(Visited 7 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх