«Հայկ Մարությանի հետ ընկերություն եմ արել հավանաբար 15 տարի, նրան լավ ճանաչում եմ, բնավորության գծերը և ուրախ էի, որ նա սկսել էր քաղաքական, հասարակական գործունեություն»,
— «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է դերասան Հովհաննես Ազոյանը:
Անդրադառնալով իշխանության հասցեին իր քննադատություններին՝ դերասանն ասել է.
«Իմ քննադատություններն անձնավորված չեն, երևույթին են ուղղված:
Ես վստահ եմ, որ Հայկ Մարությանը շատ աշխատասեր է և դա գնահատում եմ, բայց միայն աշխատասիրությունը քիչ է, այն պետք է ունենա բովանդակություն, հեռահար նպատակներ, դրանց լուծման ձևեր:
Այո՛, սա այն Կառավարությունն է, որին մենք վստահում ենք և սա այն Կառավարությունն է, որից պետք է պահանջենք այնպիսի բաներ, որ մեր կյանքը կդարձնի բարեկեցիկ»:
Նա նշել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիմել է ՔՊ-ին, որ իր թեկնածությունը ևս առաջադրեն, բայց որևէ պատասխան չի ստացել: Հարցին, թե նեղացա՞ծ է ՔՊ-ից, Ազոյանն ասել է.
Չէ, իրենք՝ իրենց որոշումը:
Միգուցե իրենց ստրատեգիան ունեին, կարծրատիպերը:
Հիմա, եթե ես լինեի պատգամավոր, ավելի շատ գլխացավանք էի լինելու նրանց համար, որովհետև հենց ներսից էի պահանջատիրական լինելու»: