ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել է քրեական գործ հարուցել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա։ Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Դ.Խաժակյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ստացել է քննիչի որոշումը, սակայն չի շտապի դրան գնահատական տալ, քանի որ 30-էջանոց փաստաթղթին ամբողջությամբ դեռ չի հասցրել ծանոթանալ։

«Ես այսօր ծանուցվեցի, որ քրեական գործի հարուցումը մերժվել է, որի հիմքերն ուսումնասիրում եմ։

Ինչ հիմքով են մերժել՝ այս պահին չեմ կարող ասել»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը տարեվերջին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝

քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա տեղակալ Հրաչյա Սարգսյանի լիազորություններն անցնելու և պաշտոնական կեղծիք կատարելու մասին։ Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետն արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում երկարաձգել է արձակուրդը հետին թվով,

իսկ նրա պարտականությունները կատարել է օրենքով չնախատեսված անձ։ Հղում անելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին՝

ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը պնդել էր, որ քաղաքապետի բացակայության ժամանակ նրան կարող է փոխարինել միայն առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, սակայն փոխարինել է մյուս տեղակալ Հայկ Սարգսյանը,

ինչը նշանակում է՝ պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները և նրա ստորագրած շուրջ 70 իրավական ակտը առոչինչ են։

(Visited 7 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх