Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1933թ. ճարտարապետ Ն. Բաևի կողմից նախագծված Երևանի ամենաինքնատիպ շենքերից մեկի տանիքին ո՞նց կարելի է այսպիսի անգրագետ նախագծով ձեղնահարկ կառուցել:
Տանիքի այս թեքությունն անհամապատասխան է շենքի ճարտարապետությանը:
Մինչև ե՞րբ պիտի սիրողական մակարդակում լինի Երևանի կերպարն ստեղծող արդեն քիչ պահպանված մշակութային ժառանգության ճակատագիրը:
Հ. Գ. Գիտամեթոդական խորհդի բոլոր անդամները բացասական են արտահայտվել նախագծի մասին, բայց նախագիծը դրական եզրակացություն է ստացել»:
(Visited 8 times, 1 visits today)
sirartsir
Похожие записи
- 3 месяца назад