ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստանի» նախագծին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 15-ի նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը:

Դրանով առաջարկվում էր փոփոխություններ կատարել «Հարկային օրենսգրքում» և նվազեցնել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող մեքենաների ավելացված արժեքի հարկը:

Հիմնական զեկուցող Գուրգեն Բաղդասարյանն առաջարկում էր՝ անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից 3-5 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների ներմուծման հարկման բազան 20 տոկոսից դարձնել 10 տոկոս, իսկ 5-10 տարվա մաշվածությանը՝ 5 տոկոս:

Նա նշեց, որ օրինագծի նպատակն արդեն ձևավորված շուկան ձեռքից բաց չթողնելն է:

(Visited 8 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх