Խուզարկությամբ հայտնաբերվել է մի ողջ զինանոց

Հունվարի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Ողջաբերդ գյուղի բնակիչներից մեկը տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն կատարեցին 33-ամյա տղամարդու տանը։

Հայտնաբերվեցին տարբեր տրամաչափի հազարից ավելի փամփուշտ, ինքնաձիգի կրակված պարկուճներ, ինքնաձիգի պահեստատուփեր, գործարանային համարներով «ՌՊԳ» տիպի նռնականետներ, գործարանային համարով «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան՝ նախատեսված 12 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար և այլն։

Հայտնաբերվածն առգրավվել, փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։

(Visited 30 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх